«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ բախումներից հետո իր վերահսկողությունն է հաստատել Ալ-Հասակա շրջանի մի շարք բնակավայրերի վրա: Իրավապաշտպանների փոխանցմամբ այս դեպքերից հետո նրանք ավելի քան 90 քրիստոնյաներ են առևանգել:
Տեղեկություններ են տարածվել նաև, որ այս շրջանի գյուղերում ԻՊ-ի զինյալները երկու հնագույն եկեղեցիներ են հրկիզել: