Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ինտերնետային խոշոր կազմակերպություններին, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, պայքարել համացանցում տարածվող ատելություն պարունակող նյութերի դեմ: «Ինտերնետային խոշոր կազմակերպությունները պետք է ավելացնեն պատասխանատվության աստիճանը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդը առաջարկել է ատելություն պարունակող ելույթների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակելու համար ինտերնետային խոշոր կազմակերպութունների համաժողով գումարել ապրիլին: Նախագահն ավելացրել է, որ ատելություն քարոզող ելույթները կարող են քննվել ինչպես քրեական դատարանների, այնպես էլ մամուլի ազատությանը վերաբերող գործերի քննության մեջ մասնագիտացված դատարանների կողմից: