Apple-ը պատրաստվում է իր տվյալների բազային կենտրոնը Միացյալ Նահանգներից տեղափոխել Իռլանդիայի Գալվեյ քաղաք: Բազային կենտրոնները լայնածավալ կապիտալ ծախսեր են պահանջում, այս դեպքում 850 միլիոն դոլարի, մինչդեռ սրանք աշխատատեղերի համեմատաբար քիչ քանակ են նախատեսում: Ինչևէ ամբողջական դրույքաչափով 100 նոր աշխատատեղեր կբացվեն Գալվեյ քաղաքում, չհաշված 200 ժամանակավոր աշխատատեղեր, որոնք կբացվեն շինարարական աշխատանքների համար:
Apple-ի ներդրումների մի մասը կծախսվի սարքավորումներ ձեռք բերելու վրա (աղբյուրը՝ irishtimes.com): Սակայն ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները և այս ոլորտում աշխատատեղերի ավելացումը զսպանակի էֆեկտով դրականորեն կազդի քաղաքի տնտեսական ընդհանուր վիճակի վրա` աշխատավարձ-սպառում-արտադրություն շղթայի համատեքստում: