Հնդկաստանն ամենավտանգավորն է միայնակ ճամփորդող կանանց համար

17:25     24 փետրվարի, 2015

Հնդկաստանն ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել միայնակ ճամփորդող կանանց համար, հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը: Պարբերականը նշում է, որ այս երկրում տեղացի և զբոսաշրջիկ կանանց նկատմամբ խմբակային բռնաբարությունների ծավալները խիստ մտահոգվելու տեղիք են տալիս և դա այն դեպքում, երբ մեղավորների մեծ մասին չի հաջողվում նույնիսկ պատասխանատվության ենթարկել:

Տխրահռչակ երկրների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բրազիլիան, որտեղ կանանց նկատմամբ բռնությունները ևս շատ տարածված են: Կանանց համար անցանկալի ճամփորդական ուղղությունների մեջ են մտնում նաև Թուրքիան (երրորդ տեղում), Թաիլանդը (չորրորդ), Եգիպտոսը (հինգերորդ): Թոփ-տասնյակն ամփոփում են Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Մեքսիական և Քենիան:

 


© armedia.am