Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաքանը G20 համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում գործող Business 20 (B20) խմբի հանդիպման ընթացքում հայտարարել է, թե համաշխարհային տնտեսության գերագույն խնդիրն ավելի շատ վստահության պակասն է, քան բյուջեի պակասորդները:
Թուրք պաշտոնյան որպես տնտեսական հարաբերություների զարգացման հիմնական խթան շեշտադրել է տարածաշրջանային կազմակերպությունների միասնական գործունեության կարևորությունը: Բաբաքանի խոսքերն, ամենայն հավանականությամբ, ուղղված են Ծոցի երկրների առաջնորդներին, քանի որ Թուրքիան ձգտում է ազատ առևտրային հարաբերություները վերահաստատել վերջիններիս հետ: Թուրքիայի այս առաջարկը դեռևս չի ստացել Ծոցի համագործակցության խորհրդի հավանությանը: