ԱՄԷ պատրաստվում է զենք մատակարարել Ուկրաինային

20:48     24 փետրվարի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել է Արաբական Միացյալ էմիրությունների իշխանությունների հետ Ուկրաինային զենք մատակարարելու հարցի շուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայի նախագահի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Նրա փոխանցմամբ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Պորոշենկոյի և ԱՄԷ գերագույն  հրամանատար, Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ Աբու Նահայանի հանդիպման ժամանակ: Բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում, ուր Պորոշենկոն ժամանել էր մասնակցելու IDEX-2015 ռազմական ցուցահանդեսին:

Գերաշենկոն չի մանրամասնել,  թե ինչ զինատեսակներ և ինչ ծավալներով են մատակարարվելու Ուկրաինա:


© armedia.am