Լիբիայի կառավարությունը պատրաստվում է թուրքական կազմակերպություններին դուրս մղել երկրից: Վարչապետ Աբդուլլահ ալ- Թանին մեղադրում է Թուրքիային հակակառավարական ուժերին սատարելու մեջ: Լիբիայի նախարարների խորհուրդը որոշել է վերանայել օտարերկրյա կազմակերպություների հետ կնքած պայմանագրերը և Թուրքիային զրկել Լիբիայում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Թուրքական կազմակերպությունների մի մասը դիմել է միջազգային դատարաններ՝ պահանջելով փոխհատուցում: Վերջին տվյալներով, 2014թ.-ի գործարքներն ընդհանուր արժողությամբ բավականին ցածր են` համեմատած նախորդ 2 տարիների հետ: Լիբիան և հարևան պետությունները մշտապես եղել են Թուրքիայի համար առաջատար շուկաներ: Թուքիայի կորուստներն այս դեպքում բավականին մեծ կլինեն, նշում է hurriyetdailynews.com-ը: