Գազպրոմը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Ուկրաինա

03:12     25 փետրվարի, 2015

Գազպրոմում հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազի մատակարարման համար կանխավճարը ժամանակին չվճարելու դեպքում ընկերությունը կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինա:

Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, Գազպրոմի ղեկավար  Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինա գազի մատակարարումը հնարավոր է ամբողջապես դադարեցվի արդեն երկու օրից: Միլլերը նշել է, որ այսօր Ուկրաինայի հաշվին մնացել է ընդամենը 219 միլիոն խորանարդ վառելիք` ավելացնելով, որ ուկրաինական  Նավթոգազ կազմակերպության կողմից Գազպրոմի հաշվին գումար փոխանցելու գործընթացը տևում է մոտ երկու օր:


© armedia.am