Չինաստանում, Յանցզի գետի դելտայում ծնվում է աշխարհում առաջին գիգապոլիսը: 300 կիլոմետրը 200-ի վրա ոչ այնքան մեծ տարածքում են գտնվում մեգապոլիսներ Շանհայը, Հանջոուն և Նանջինգը, ինչպես նաև յուրաքանչյուրը 3 միլիոնից ավելի բնակչություն ունեցող 20 խոշոր քաղաքներ: Նրանց բնակչության ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 100մլն, ՀՆԱ-ն` ավելի քան $1տրլն, որը մի փոքր զիջում է Նյու Յորքին: Այս տարածաշրջանը դարձել է Չինաստանի տնտեսական մայրաքաղաքը: