Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հարցերով կարգավորիչ ազգային հանձնաժողովը (GNERC) չի բացառում էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունը՝ ինչը կապված է ազգային արժույթի փոխարժեքի նվազման հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Սակագնի թանկացումը պայմանավորված է դոլլարի նկատմամբ լարիի զգալի արժեզրմամբ: Ըստ Վրաստանի ազգային բանկի փետրվարի 25-ին սահմանած փոխարժեքի՝ 1 դոլլարը հավասար է 2,2619 լարիի:
«GNERC-ն աշխատում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վրա... Դեռևս հստակ ոչինչ չեմ կարող ասել: Եթե թանկացումը լինի անխուսափելի, մենք այդ մասին կհայտնենք»,- հայտարարել է Կալաձեն:
Ընդ որում, նախարարը նշել է, որ լարիի փոխարժեքի անկումն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել Վրաստանում բնական գազի մատակարարների համար:
«Ինչպես գիտենք, մեր երկրում բնական գազը 100%-ով ներկրվում է և լարիի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված մատակարարներն արդեն կանգնել են որոշակի խնդիրների առջև:»,- նշել է Կալաձեն:
Թբիլիսիում 2015թ-ի մարտի 1-ից իրավաբանական անձանց համար բնական գազը 1000 մ/ի համար, ներկայիս 750 լարիի փոխարեն, կարժենա 900 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն: