Ս. Օհանյան. Լարվածությունը շփման գծում թուլացել է

14:25     25 փետրվարի, 2015

Լարվածությունը շփման գծում վերջին օրերին թուլացել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ դա կապված է մի շարք գործոնների, այդ թվում նաև` հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ:

Ըստ նախրարաի, Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը սահմանների ամրացման ուղղությամբ ակտիվ աշխատանք են տանում՝ արդիականացվում են դիտարկման համակարգը, մարտական հերթապահության տարրերը, տեխնիկան, ինչը թույլ է տալիս ավելի լավ դիտարկել, հայտնաբերել, կողմնորոշվել և արագ որոշումներ ընդունել:

Որպես լարվածության թուլացման գործոն Օհանյանը նշել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը տարածաշրջան, Հայաստանի և Ադբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքը: Նա նշել է նաև, որ հայկական կողմը մշտապես հորդորում է միջնորդներին` դիվանագիտական ճանապարհներով միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, հայտնում է Armenia Today-ը:


© armedia.am