Լուկաշենկո. Բելառուսը կարող է կարևոր դեր ունենալ Եվրոպայի անվտագությունն ապահովելու մեջ

15:54     25 փետրվարի, 2015

Չնայած վերջին շրջանում ԵՄ-Բելառուս հարաբերություններում առկա լարվածությանը` Մինսկը գիտակցում է Բրյուսելի հետ հարաբերությունների կարևորությունը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպման ժամանակ: «Արևելյան գործընկերության  ծրագիրը  թույլ է տալիս հնարավորինս ամրապնդել կապերը Արևելքի և Արևմուտքի միջև, ինչը շատ կարևոր է: Մենք չպետք է ստեղծենք նոր անջատարար գծեր»,-ասել է Լուկաշենկոն: Նախագահն առաջարկել է  ԵՄ հետ համագործակցության  «Լիսաբոնից Վլադիվոստոկ» նոր ձևաչափը: Նա ընգծել է երկրի ունեցած մեծ ներդրումը եվրոպական անվտանգության ընդհանուր կառուցվածքում: «Պայմանավորված Եվրոպայում տեղի ունեցող վերջին զարգացումներով` մենք գիտակցում ենք, որ Բելառուսը կարող է կարևոր դերակատարում ունենալ Եվրոպայի անվտանգության պահպանման հարցում»,-ասել է նախագահը` ավելացնելով, որ «խաղաղության և պատերազմի հարցը» շատ ավելի կարևոր է, քան մյուս բոլոր խնդիրները միասին: Սակայն նա հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է Բրյուսելի հետ հարաբերություններ կառուցել միայն հավասար հավասարի հետ հիմունքներով:

Հիշեցնենք, որ «մարդու իրավունքների խախտումների» բազմաթիվ դեպքերի   պատճառով 2006թ. նախագահական ընտրություններից հետո ԵՄ պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի նկատմամբ: Բրյուսելն արգելել էր մի շարք բելառուս պետական և հասարակական գործիչների, այդ թվում նաև   նախագահի մուտքը ԵՄ տարածքը: Բելառուսական «սև ցուցակը» պարբերաբար ընդլայնվում է, իսկ վավերականության ժամկետը` երկարաձգվում: Բելառուսի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մինչև 2015թ հոկտեմբերի 31-ը:

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` նման հայտարարություններն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այս պատժամիջոցները մեղմելու ձգտումով: Նշենք, որ պաշտոնական Մինսկը ճանաչել է Ուկրաինայի նոր իշխանություններին և հրաժարվել է միանալ ԵՄ դեմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին:


© armedia.am