Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2014թ.-ի իր հաշվետվությունը, ըստ որի, իր կողմից կանացվող 14 ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեյով նախատեսված 1691.6 մլն դրամից փաստացի ֆինանսավորվել է 1608.4 մլն դրամը: Ըստ նախարարության տվյալների՝ արդյունաբերության ոլորտում թողարկվել է 1288.2 մլրդ դրամի արտադրանք, աճը այս ոլորտում կազմել է 2.7%: Արդյունաբերության ոլորտի արտադրանքների իրացվելիությունը կազմել է 1268.3 մլրդ դրամ, որից 37.3%-ը իրացվել է արտահանման միջոցով: Արդյունաբերության ոլորտի համար ՀՀ բյուջեյով սահմանված ֆինանսավորումը եղել է 569.7 մլն դրամ, սկայն այն փաստացի կազմել է 563.6 մլն դրամ:
Ըստ հաշվետվության՝ արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5920.9 մլն ամերիկյան դոլար, աճը կազմել է 1.0%: Ողջ արտահանումը կազմել է 4401.6 մլն ամերիկյան դոլար, աճը կազմել է 0.4%: