Մարիուպոլի վրա հարձակման դեպքում ՌԴ դեմ պատժամիջոցները կխստացվեն

19:27     25 փետրվարի, 2015

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «անջատողականների» կողմից Մարիուպոլի վրա հարձակման դեպքում պատժամիջոցների քաղաքականությունը արմատապես կփոխվի ի վնաս Ռուսաստանի: Նախարարը նշել է, որ ներկայումս հրադադարի ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Ֆաբիուսը նաև ակնարկել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, չի պատրաստվում ռազմական փորձագետներ ուղարկել Ուկրաինա:

Մարիուպոլի վրա հարձակումից զերծ մնալու կոչ է արել նաև Գերմանիայի արտգործնախարարը: Փետրվարի 24-ին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ «անջատողականների» կողմից Մարիուպոլի վրա հարձակումը կնշանակի միանգամայն «նոր իրավիճակի» ձևավորում: 


© armedia.am