ՀՀ վիճակագրական ծռայությունը հրապարակել է 2014թ.-ի տվյալները զբոսաշրջության վերաբերյալ, ըստ որի, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1203.7 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ աճն այս ոլորտում կազմել է 11.3%, մինչդեռ կանխատեսված է եղել ընդամենը 10% աճ: Սա տարվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքն է, որոնց նպատակը համաշխարհային զբոսաշրջության շուկայում Հայաստանի ներգրավվածությունը մեծացնելն է եղել: Տարվա ընթացքում ՀՀ մասնակցել է միջազգային զբոսաշրջության 10 ցուցահանդեսի: Տպագրվել են 6 լեզվով գրքույկներ և քարտեզներ, որոնք ներկայացնում են Հայսատանի տեսարժան վայրերը:
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի և «Հայ Զբոսավարների Գիլդիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է «Երևանում Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի հիմնման մասին» համաձայնագիր: 2014թ.-ին պաշտոնապես բացվել է զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը: Հատկանշական է, որ այս կենտրոնը աշխարհի երեք կենտրոններից մեկն է, որը միակն է տարածաշրջանում: Նման կենտրոններ գործում են Կիպրոսում և Մալազիայում: