Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ը պարտություն է կրել

20:21     25 փետրվարի, 2015

Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում են կատաղի մարտերը մի կողմից ԻՊ զինյալների, մյուս կողմից քրդական և քրիստոնեական ուժերի միջև: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Քրդերին և սիրիական բանակի ուժերին հաջողվել է ԻՊ դիրքերը թուլացնել: Նրանք չեզոքացրել են Իրաքից ԻՊ մատակարման կարևոր ուղիներից մեկը:

Հիշեցնենք, որ Իրաքին և Թուրքիային սահմանակցող սիրիական Հասսակա նահանգում ԻՊ զինյալները գրավել էին մի շարք գյուղեր և պատանդ վերցրել ավելի քան հարյուր քրիստոնյայի, որոնց հիմնական մասը կանայք և երեխաներ են: Վերջիններիս ճակատագիրի մասին դեռևս տեղեկություններ չկան:


© armedia.am