«Բռնությունն արդարացում չունի»,- այսպես են կարծում մուսուլմանների 68%-ը, որոնք մասնակցել են ComRe կազմակերպության կողմից անցկացված հետազոտությանը:
Մեծ Բրիտանիայում բնակվող մուսուլմանների 68%-ը ասել է, որ Charlie Hebdo-ի ծաղրանկարների հեղինակների դեմ իրականացված բռնությունն անընդունելի է: Մինչդեռ հարցվածների 24%-ը որոշակի չափով հավանություն է տալիս փարիզյան վերջին ահաբեկչություններին: Հունվարի 26-ից փետրվարի 20-ը ComRe կազմակերպության իրականացրած հարցմանը մասնակցել է մոտ 1000 բրիտանիայում բնակվող մուսուլման: Բրիտանիայում բնակվում է մոտ 2,8 միլիոն մուսուլման, որոնք կազմում է բնակչության մոտ 4,4 %-ը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ֆրանսիայում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնց սկիզբը Charlie Hebdo պարբերականի գրասենյակի վրա հարձակումն էր: Այնուհետև, ի հիշատակ զոհվածների, Ֆրանսիայում հանրային ցույցեր տեղի ունեցան, որոնց մասնակցեցին ավելի քան 3 միլիոն մարդ: