Փաստաթղթեր. «Ալ-Կաիդան» ահաբեկչություններ էր պատրաստում Ռուսաստանում

11:36     26 փետրվարի, 2015

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ էր պատրաստում Ռուսաստանում և Եվրոպայում: Այդ մասին են վկայում 2011 թվականին Պակիստանի Աբոթաբաթ քաղաքում իր թաքստոցում խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո առգրավված փաստաթղթերը, գրում է BBC-ն: Բեն Լադենի անունով նամակում ասվում է Ռուսաստան «Ալ-Կաիդայի» անդամներ ուղարկելու պլանների մասին՝ գազամուղի պայթեցումը կազմակերպելու կամ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար:

Նյութերը ներկայացվել են չորեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Նյու Յորքի դատարանում Պակիստանի բնակիչ Աբիդ Նասիրի գործի քննության ընթացքում, ում կասկածում են Նյու Յորքի մետրոյում և բրիտանական Մանչեսթր քաղաքի առևտրի կենտրոնում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով դավադրության համար:


© armedia.am