ՀՀ վիճակագրական վարչությունը փոփոխել է ներդրումների հաշվարկման իր մեթոդաբանությունը: 2014թ.-ի վիճակագրության տվյալները համադրելի չեն նախորդ տարիների տվյալների հետ:
Ըստ վիճակագրության նոր մեթոդաբանության 2014թ.-ի 9 ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարվել են 616.7 մլրդ դրամի (1.5 մլրդ դոլար) օտարերկրյա ներդրումներ, որից 311.5 մլրդ դրամը (758 մլն դոլար) եղել են ուղղակի ներդրումներ:
Ներդրումների այսպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են մի շարք սուբյեկտների տնտեսական գործունեությամբ: Տարվա ընթացքում հիմնադրվել է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին, որի արդյունքում արդեն կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Ինչպես նաև տարվա ընթացքում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործող կազմկերպությունների թիվը կտրուկ ավելացել է: Այժմ այս գոտում գործում է տնտեսվարող 5 սյուբեկտ: Այս ազատ տնտեսական գոտու շահագործման հետևանքով 2014թ.-ին կատարվել է 475 մլն դրամի ներդրում և ամենակարևորը` ստեղծվել է 18 գիտատար աշխատատեղ: