Կառավարությունը կաջակցի ռմբակոծության հետևանքով վնասված տների նորոգմանը

16:12     26 փետրվարի, 2015

Կառավարությունը կաջակցի այս տարվա հունվարի 11 լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին: Այս նպատակով գործադիրն  իր պահուստային ֆոնդից մարզպետարանին կհատկացնի 6,337.9 հազար դրամ տարվա առաջին եռամսյակում:

2015 թ. ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով վարչապետի հանձնարարությամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել: Տավուշի մարզպետի պատվերով «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքարի գնդակոծությունների արդյունքում վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն: Ընդհանուր առմամբ, վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք: Տավուշի մարզի Պառավաքար, Կոթի և Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է  3 մեքենա, վնասի ընդհանուր չափը կազմում է 78.500 ՀՀ դրամ:


© armedia.am