Պետական բյուջեից` որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 928,871.2 հազար դրամ գումար: Այսօր ընդունված որոշմամբ, գումարը կբաշխվի սահմանամերձ համայնքների միջև` Արարատի (թվով 1), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Կառավարությունը գումարը հատկացնում է՝ աջակցելով սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ փոխհատուցելով նրանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի վարձավճարները, գույքահարկն ու հողի վճարները: