Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության նախկին պետը

17:37     26 փետրվարի, 2015

Ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը. այս մասին հայտնում է  «Ակօս»-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:   Աքյուրեքը ոստիկանությանը ներկայացրած վերջին զեկույցում հայտնել էր, որ նախօրոք տեղյակ է եղել Դինքի դեմ ծրագրվող «աղմկահարույց գործողությանը», սակայն այդ մասին չի հայտնել Տրապիզոնի մարզպետին և նահանգի ոստիկանությանը: Աքյուրեքը հավաստում է, թե դա չի արել իտումնավոր:  Այնուամենայնիվ նա նաև ոչինչ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու ուղղությամբ:  


© armedia.am