Սիրիային սահմանակից իրաքյան Էլ Կայիմ շրջանում միջազգային կոալիցիոն օդուժը օդային հարվածներ է հասցրել Իսլամական պետության դիրքերին: Սպանվել են բազմաթիվ գրոհայիններ, այդ թվում` նաև ահաբեկչական կազմակերպության մի շարք առաջնորդներ: Այս մասին հայտնում է AL Arabia-ն:
Փոխանցվում է, որ այդ շրջանում է գտնվել նաև ԻՊ առաջնորդ «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադին: Չի բացառվում, որ նա ևս զոհվել է: Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել, թեև չի էլ հերքվել:
Հաղորդվում է, որ օդային հարձակման արդյունքում Սիրիայից բազմաթիվ գրոհայիններ անցել են իրաքյան Էլ Կայիմ շրջան:
Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ալ Բաղդադիի մահվան մասին, սակայն զինյալները հերքել են այդ տեղեկությունները: