Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է պայթել

18:02     26 փետրվարի, 2015

Այսօր՝ փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն:  Այս մասին հայտնում է razm.info-ն` հղում կատարելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գործակալության հայտնած տվյալներով, հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:

Նշենք, որ փետրվարին սա Ադրբեջանի բանակում հայտնի դարձած մահվան ելքով 3-րդ միջադեպն է, 9-րդը՝ տարեսկզբից։ Նշենք նաև, որ հայտնի դարձած նախորդ 8 կորուստները հակառակորդը կրել է մարտական պայմաններում։


© armedia.am