Արցախի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Նունե Առաքելյանը «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է, որ համալսարանում 2015 թվականին նախատեսվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին, կկազմակեպվեն «Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային մշակույթը» և «Նեմեսիս գործողություն» թեմաներով գրական վիկտորինաներ։
Կանցկացվեն նաև հանրային դասախոսություններ «Ռուս և համաշխարհային գրականությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով, հայտնում է «Արցախպրեսը»: