Կորեացիներին արդեն թույլատրվում է «ձախ գնալ»

11:23     27 փետրվարի, 2015

Հարավային Կորեայում վերացրել են այն օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ամուսնական դավաճանության համար` ազատազրկում երկու տարով: Այս օրենքն ընդունվել է 1953թ. Կորեական թերակղզու` երկու պետության բաժանումից հետո, երբ Հարավային Կորեան հաստատեց իր առաջին քրեական օրենսգիրքը:

Դատարանն ընդունել է, որ ամուսնական անհավատարմության մասին հարցը զուտ ընտանեկան հարց է և ոչ մի կապ չունի քրեական պրակտիկայի հետ, իսկ անհավատարիմ ամուսիններին հետապնդումը երկրի սահմանադրության խախտում է հանդիսանում: Միևնույն ժամանակ կարծիք կա, որ այս օրենքի վերացումը կարող է բացասաբար անդրադառնալ հասարակության բարոյականության վրա, հաղորդում է հարավկորեական Յոնհապ գործակալությունը:

Նշենք, որ օրենքի գործունեության 62 տարվա ընթացքում Հարավային Կորեայում ամուսնական դավաճանության համար դատապարտվել է շուրջ 100 000 մարդ, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոն:

Ի դեպ, նման օրենք դեռ գործում է Ֆիլիպիններում և Թայվանում, իսկ Ճապոնիայում այն արդեն հանվել է:

 

 


© armedia.am