Նանթաքետ քաղաքում գրեթե սառցակալած ալիքներ են ֆիքսել

11:59     27 փետրվարի, 2015

2015 թվականի ռեկորդային ձմռան շնորհիվ բազմաթիվ հիշարժան նկարներ են արվել, որոնց մեծ մասը ձյան և սառույցի պատկերներ են։

Սակայն ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Նանթաքետ քաղաքում լուսանկարիչն այնպիսի մի բան է գտել, որ քչերին է բախտ վիճակվել տեսնել։ Նրա տեսախցիկը գրեթե սառցակալած ալիքներ է ֆիքսել։

Լուսանկարիչ Ջոնաթանը վերջերս զբոսնել է կղզու լողափում և պատահաբար տեսել, թե ինչպես են ծովի ալիքները գալարվում։ Դրանք գրեթե սառցակալած են եղել, քանի որ նրանց մեջ չափազանց շատ սառույց է եղել։ ԴԻնչպես գրում է CBC Boston-ը, լուսանկարիչը մի քանի նկարներ է արել և դրանք ցույց է տվել WBZ-TV-ի գլխավոր օդերևութաբան Էրիկ Ֆիշերին։ «Դա նման է դեպի ափ տարող շարժակազմի», - ասել է Ֆիշերը։ 


© armedia.am