ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

12:27     27 փետրվարի, 2015

Միացյալ Նահանգների Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը։ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Բանաձևը դատապարտում է Հայոց ցեղապսանության ժխտումը՝ խրախուսելով Հայոց ցեղասպանության դասավանդումը Հարավային Դակոտայի դպրոցներում։ Բանաձևում նաև անդրադարձ է կատարվում հույների և ասորիների ցեղասպանությանը։

«Հարավային Դակոտայում 2015 թվականը նշելով որպես 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության տարի՝ կոչ ենք անում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին պաշտոնապես ու հետևողականորեն ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը, որ Անատոլիայում` իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի, հույների և այլ քրիստոնյաների դեմ կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն։ Մենք կոչ ենք անում աշխատել արդար, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ», - ասվում է բանաձևում։ 


© armedia.am