Գալ Լյուֆտը, ով ղեկավարում է Գլոբալ անվտանգության և անալիզի ամերիկյան ինստիտուտը, համարում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտապ վերանայի իր տնտեսական քաղաքականությունը: Գալը նկատի ունի ազգային փոխարժեքի կտրուկ անկումը, որը սթափվելու ազդանշան պետք է լինի Բաքվի համար: Փորձագետը մասնավորապես նշել է. «Եթե երկրի արտահանման ծվալի 95 տոկոսը և եկամտի 75 տոկոսը կազմում են միայն նավթն ու գազը, ապա հիմա տնտեսական սննկացումից խուսափելու ուղիներ փնտրելու ճիշտ ժամանակն է»:
Այն բանից հետո, երբ մանաթը կտրուկ արժզրկվեց դոլարի ու եվրոյի նկատմամբ, պաշտոնական Բաքուն շտապես հայտարարել, թե արժեզրկումն ուղղված է եղել Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացումը խթանելուն: Ըստ նրանց՝ մանաթի անկումը ամրապնդում է երկրի տնտեսությունը միջազգային մրցակցային դաշտում և ավելացնում է արտահանման ծավալները՝ ապահովելով կայունություն ներմուծում-արտահանում հաշվեկշռի մեջ:
Սակայն ամերիկացի փորձագետը խորհուրդ է տալիս Ադրբեջանին դասեր քաղել մանաթի արժեզրկումից՝ դադարեցնելով կախվծությունը հանքահումքային շուկաներից և զբաղվել տնտեսության դիվերսիֆիկացմամբ (աղբյուրը՝haqqin.az):
Գալը մասնավորապես նշում է. «Մոռացեք համաշխարհային խոշոր միջոցառումների և գլոբալ ծրագրերի իրականացման մասին: Ադրբջանի հիմնական նախագիծը պետք է սեփական քաղաքացիների մտավոր պոտենցիալի մեջ ներդրում կատարելը և հողն ավելի քիչ փորելը լինի»:
Տնտեսական ցանկացած իրադարձություն կարելի է ներկայացնել իբրև շահավետ` երկարաժամկետ հեռանկարում, սակայն իրական պատկերը շուտով տեսանելի է դառնում անկախ ամեն ինչից: Մանաթի արժեզրկումն ուղակիորեն պայմանավորված է նավթի, գազի միջազգային գների կտրուկ անկումով: Վերը նշվածից ակնհայտ է, որ երկրի տնտեսության այլ ճյուղեր կամ ընդհանրապես չեն գործում կամ շատ թույլ են զարգացած: Մանաթի անկումը հանգեցնելու է սպառողական գների` հատկապես ներմուծող ապրանքների մասով, կտրուկ աճի: Միաժամանակ կտրուկ աճելու է նաև գործազրկության մակարդակը, քանի որ տնտեսության մեջ չկա այլ ճյուղ, որը բնակչությանը կապահովի աշխատատեղերով: Սրան շուտով հետևելու է եկամուտների նվազումը և գնողունակության անկումը: Իսկ այս ամենը տնտեսական խորը ճգնաժամի բարենպաստ հող է ցանկացած երկրի համար: