ՌԴ պետդումայի խոսնակը Հնդկաստանում էր

16:33     27 փետրվարի, 2015

Օրերս տեղի ունեցավ ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցը Հնդկաստան: Նա ժամանել էր այդ երկիր Հնդկաստանում ԵՄ դեսպանի շատ տարօրինակ հայտարարությունից մի քանի օր անց, ով Նյու Դելիին խնդրել էր ուկրաինական հարցում ազդել Մոսկվայի վրա: Սակայն   ռուսական պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելությունից կարելի է ենթադրել, որ հնդիկները ռիսկի չեն դիմի ի հեճուկս Արևմուտքի շահերի, հաղորդում է cdn1.vesti.ru-ն:

Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ նշել են, որ Հնդկաստանն ու Ռուսաստանը կզարգացնեն ռազմավարական համագործակցությունը, այդ թվում` միջխորհրդարանական կապերը: Նշենք, որ այս երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է  $10մլրդ, որի աճի համար հենց հիմա հսկայական հեռանկարներ են բացվել: Հնդկական ընկերությունները պատրաստ են փոխարինելու եվրոպականներին, որոնցից շատերը հեռացել են ռուսական շուկայից պատժամիջոցների պատճառով: Ռազմական համագործակցությունը մնում է բարձր մակարդակի վրա: Հիշեցնենք, որ հնդկական բանակի ռազմական տեխնիկայի ավելի քան 70 տոկոսը ռուսական և խորհրդային արտադրության է:

Տեղի է ունեցել նաև ռուս-հնդկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ 2003թ.-ից ի վեր առաջին անգամ  : Ինչպես հայտարարել է ՌԴ Պետդումայի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, BRICS-ի խորհրդարանական բաղադրիչն այս պահին բացակայում է, «սակայն դրա մասին արդեն երկու տարի է խոսվում է, և ժամանակն է դրան գործնական ընթացք տալ»: Իսկ քանի որ BRICS երկրների միջև քաղաքական հարաբերությունները չափազանց զարգացած են, «ուստի պետք է աստիճանաբար դրան բերել-հասցնել նաև խորհրդարանական ձևաչափը»: Պուշկովը նշել է նաև, որ այս հարցով ռուսական կողմը դիմելու է նաև BRICS-ի մյուս անդամներին` Բրազիլիային, Չինաստանին և Հարավային Աֆրիկային:

Հիշեցնենք, որ այս տարի Ռուսաստանը BRICS նախագահող երկիրն է, և անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին ՌԴ Ուֆա քաղաքում:

 

 

 


© armedia.am