Եվրասիական զարգացման բանկը պատրաստվում է ներդրումներ կատարել ՀՀ-ում

18:03     27 փետրվարի, 2015

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն օրերս հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները: Նախարար Ճշմարիտյանն ընդգծել է ֆինանսկան աջակցության կարևորությունը` մասնավորապես գործարար միջավայրի, ենթակառուցվածքների և ստանդարտացման ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում:

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Սերգեյ Իգնատևը ներկայացրել է բանկի ֆինանասական պայմանները և ընթացիկ ծրագրերը: Իգնատևը պատրաստակամություն է հայտնել նշված ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականցնել ՀՀ-ում:


© armedia.am