Այսօր Էստոնիայում անց են կացվում հերթական խորհրդարանական ընտրությունները։
Պատգամավորական 101 մանդատների համար հավակնություն են ցուցաբերել 872 թեկնածուներ 11 կուսակցություններից և 11 անկախ թեկնածուներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետների գնահատականներով, մեծ է իշխող կոալիցիայի՝ Բարեփոխումների կուսակցության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակի հավանականությունը։ Սոց․ հարցումների տվյալներով առաջին կուսակցությունը կարող է հավաքել 26,3%, իսկ երկրորդը՝ 19,4%.
Քվեարկության իրավունք ունեն 900 հազար քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Էստոնիան խորհրդարանական հանրապետություն է, և այս ընտրությունների արդյունքում որոշվելու է երկրի ղեկավարը՝ վարչապետը։ Միապալատ խորհրդարանում գործում է համամասնական ընտրական կարգը։