Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հաջորդ շաբաթ օրինագիծ կմտցնի Գերագույն Ռադա՝ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղեկայելու նպատակով ՄԱԿ Գլխավոր Քարտուղարին և Անվտանգության Խորհրդին դիմելու վերաբերյալ։
«Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, իմ առաջարկած օրիագիծը կմտնի խորհրդարան»,- ասել է Պորոշենկոն, հաղորդում է INTERFAX-ը։
Փետրվարի 18-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Պորոշենկոյի առաջարկով հաստատել է Ուկրաինայում ուժեր տեղակայելու վերաբերյալ դիմումը՝ ուղղված ՄԱԿ-ին և Եվրամիությանը։ Խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի խոսքերով, խաղաղապահները պետք է տեղակայված լինեն ինչպես Դոնբասի հետ շփման գծի, այնպես էլ չվերահսկվող ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով։