Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում Ուկրաինայի կառավարության որոշումը, ըստ որի ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանա մուտք գործել Ուկրաինայի տարածք ներքին անձնագրերով, դրա համար նրանց Միջազգային անձնագիր հարկավոր կլինի։
Այդ որոշումն Ուկրաինայի կառավարությունն ընդունել է հունվարի 30-ին՝ խստացնելու համար վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ։ ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ցավում են նման որոշման համար, սակայն պատասխան խստացումներ չեն ընդունի, հաղորդում է ՌոսԲԱԼՏ-ը։
Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենիյ Պերեբեյնոսը հայտարաել է, որ Կիևը, առնվազն առայժմ, չի պատրաստվում անցագրային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։