ՀԱԿ-ի հրավիրած Մարտի 1-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

19:33     1 մարտի, 2015

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված ավանդական հանրահավաքը, հայտնում է newa.am-ը: Հանրահավաքի մեկնարկին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ հանրահավաքը համատեղ հրավիրել են ՀԱԿ-ը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, և այն նվիրված է Մարտի 1-ի զոհերի հիշատակին ու շարժման անելիքներին: Հանրահավաքին հաջորդել է նաև ավանդական երթը:


© armedia.am