Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

09:46     2 մարտի, 2015

էստոնիայում մարտի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է իշխող աջ լիբերալ Ռեֆորմիստական կուսակցությունը` ստանալով քվեների 27.7 տոկոսը: Վերջինս կստանա խորհրդարանի 101 մանդատներից 30-ը: Այս մասին փոխանցում է REGNUM լրատվականը՝ հղում անելով Էստոնիայի Հանրապետական ընտրական հանձանաժողովին:

Ձայների 25 տոկոսով երկրորդ տեղում է ընդդիմադիր ձախակողմյա Ցենտրիստական կուսակցությունը, իսկ երրորդ տեղում՝ իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Ենթադրվում է, որ նոր կոալիցիան կկազմվի բացառապես աջակողմյա ուժերից:


© armedia.am