Թուրքիան պատրաստվում է զենք տրամադրել քրդերին

09:54     2 մարտի, 2015

Մոսուլի նահանգապետ Յուսեիլ Նուջեյֆին հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԻՊ դեմ պայքարին օժանդակելու համար որոշել են Իրաքի քրդական քաղաքներ ռազմական օգնություն ուղարկել:  Այս մասին երեկ Նուջեյֆին հայտնել է քրդական Rudaw  լրատվականին: Նա հայտնել է, որ Անկարան համաձայնել է զենք ուղարկել Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի և հարակից շրջանները վերանվաճելու համար:

Այս հայտարարությունը Նուջեյֆին արել է Իրաքի փոխվարչապետ Ուսամա Նուջեյֆիի՝  այս շավաթվա սկզբին Անկարա կատարելիք այցի նախաշեմին: Նախատեսվում է, որ փոխվարչապետը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:


© armedia.am