Քերին և Լավրովը հանդիպել են Ժնևում

13:36     2 մարտի, 2015

Ժնևում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ին:

Հանդիպումն անցնում է փակ դռների հետևում: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Մինսկի համաձայնագրի շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունները: Հայտնի է դարձել, որ հանդիպման օրակարգում են լինելու նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության հետ կապված մի շարք հարցեր:

Նախկինում Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունը չի տիրապետում տեղեկատվության, թե ով է կանգնած Նեմցովի սպանության հետևում, և կոչ էր արել ռուսական իշխանություններին գտնել մեղավորներին  և պատասխանատվության ենթարկել օրենքի առաջ:


© armedia.am