«Թուրքական հոսքը» և TANAP-ը կարող են իրականացվել համատեղ

13:41     2 մարտի, 2015

ԵՄ և ԱՄՆ հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն ավելի է մերձեցրել տարածաշրջանի երկրներին, այդ իսկ պատճառով «Թուրքական հոսք» նախագիծը կարող է իրագործվել TANAP նախագծի հետ միաժամանակ: Նման կարծիք է հայտնել թուրքական Strategic Outlook միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Յուսուֆ Չինարը:

«Ադրբեջանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության նախկին փորձը շատ կարևոր է: Թուրքիան և Ռուսաստանն արդեն միասին աշխատում են «Երկնագույն հոսք» նախագծի շրջանակներում: Թուրքիան հաջողությամբ է ավարտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի հետ կապված աշխատանքները: Երկու երկրները նավթագազային ոլորտում համատեղ աշխատանքի ավելի մեծ փորձ ունեն: Այս առումով TANAP-ը բավական խոստումնալից նախագիծ կարող է դառնալ»,- նշել է փորձագետը:

Նա նաև կարևորել է այն հանգամանքը, որ Թուրքիան բավական մեծ փորձ է ձեռք բերել Nabucco գազատարի նախապատրաստական փուլում, ինչն իր դրական ազդեցությունը կունենա իրականացվելիք ծրագրերում:


© armedia.am