Samsung-ի նոր տեսականի՝ Galaxy S6 և S6 Edge

20:17     2 մարտի, 2015

Հարավ Կորեական Samsung էլեկտրոնիկային ընկերությունը երկուշաբթի Բարսելոնայում տեղի ունեցած «Mobile World» խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է, որ շուտով շուկա են դուրս գալու Galaxy S6 և S6 Edge նորագույն բջջային հեռախոսները:

Նոր տեսականին աչքի է ընկնում  արտաքին տեսքի գրավչությամբ և ֆունկցինալ գերազանցությամբ նախորդների համեմատ: Նոր բջջայինների շրջանակներն արծաթագույն են, սակայն կան իրանի չորս տարբերակներ ՝ սև, սպիտակ, ոսկեգույն և կապույտ` Galaxy S6-ի համար,  սև, սպիտակ, ոսկեգույն և զմրուխտ կանաչ` Galaxy S6 Edge-ի համար: Այս հեռախոսների հիշողությունը հասնում է մինչև 32, 64 և 128 գեգաբայթի: Սրանք բազմաֆունկցիոնալ են և ավելի հեշտ կառավարելի:

Samsung-ը նախատեսում է ունեալ վճարումների սեփական հարթակը, ինչպես Apple-ը և Google-ը: Այսինքն` նոր հեռախոսները հնարավորություն կտան օգտատերերին գնումների դիմաց վճարում կատարել հենց բջջայինից:


© armedia.am