Զենքի ներմուծումն Ուկրաինա այլևս ենթակա չէ ԱԱՀ-ով գանձման

14:34     2 մարտի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է օրենք, որով օտարերկրյա ռազմական արտադրանքն ազատվում է ավելացված արժեքի հարկի գանձումից: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունից:

Այժմ ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև եվրոպական երկրների մեծամասնության կողմից արտադրված ռազմական արտադրանքից Ուկրաինայում չի գանձվելու ավելացված արժեքի հարկ:  Սակայն փաստաթղթում նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն պաշտպանական  բնույթի արտադրանքի ներմուծմանը:

Նշվում է նաև, որ օրենքի նոր խմբագրությամբ արգելվում է Ռուսաստանից նման արտադրանքի ներմուծումը Ուկրաինա:


© armedia.am