Ղազախստանը պատրաստվում է դադարեցնել նավթամթերքի ներկրումը ՌԴ-ից

17:45     2 մարտի, 2015

Ինչպես տեղեկացնում է Kapital.kz կայքը, Ղազախստանի Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է հրամանագիր նախարարի անունից, ըստ որի երկիրը պատրաստվում է ժամանակավորապես արգելափակել նավթամթերքի ներկրումը Ռուսաստանից: Ըստ փաստաթղթի, արդեն մարտի առաջին տասնօրյակում Ղազախստանը 45 օր ժամանակահատվածով կարգելափակի նավթամթերքի ներկրումը Ռուսատանից:

Ղազախստանի կառավարությունը նման քայլի է գնում երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ երկրի տնտեսության տվյալ ոլորտում արդեն իսկ առկա է նավթամթերքի ավելցուկ: Որպեսզի նավթաարդյունահանումը երկրում վնաս չկրի, Ղազախստանը նկապակահարմար է գտնում կրճատել ներմուծումը տվյալ ապրանքի գծով:


© armedia.am