Երևանում կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

17:08     2 մարտի, 2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց միամսյակի շրջանակներում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, հաղորդում է News.am-ը:

«Բարեգործական ակցիայի շրջանակներում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ», - քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետը:


© armedia.am