ԵԺԿ-ի քաղաքական համաժողովում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծ կքննարկվի

17:36     2 մարտի, 2015

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Այս մասին նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում:

ՀՀ ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում Արմեն Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից մշակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը:


© armedia.am