Միջազգային խնդիրներով զբաղվող վրացի փորձագետ, Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յուշչենկոյի խորհրդական Իրակլի Գոգավան, հայտարարել է, որ անհրաժեշտ է Հայստանին անհապաղ ընդգրկել տարածաշրջանային ծրագրերում: Խոսքն, առաջին հերթին, աբխազական երկաթգծի շահագործման մասին է: Փորձագետը կոչ է արել Թբիլիսիին լինել ողջամիտ և հաշվի առնել երկաթգծի շահագործումից Վրաստանին սպասվող եկամուտները՝ մի կողմ դնելով քաղաքական հակասությունները Ռուսաստանի հետ: Գոգավան հայտարարել է, թե Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի բացումն ամենքիչը 300 միլիոն դոլարի տարեկան եկամուտ կապահովի Վրաստանին:
Փորձագետը հետաքրքրական է համարում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազատարի, ինչպես նաև Ադլեր-Թբիլիսի-Երևան-Թավրիզ երկաթգծի նախագծերը: Նախագիծը նա համարում է հեռանկարային Թուրքմենստանից, Պակիստանից, Հնդկաստանից, Իրաքից Եվրոպա և հակադարձ ուղղությամբ բեռներ փոխադրելու տեսանկյունից (աղբյուրը՝ novoteka.ru): Փորձագետը նաև նշում է, որ երկաթգծի շահագործման փաստը, հազիվ թե, խանդավառությամբ ընդունվի Ադրբեջանի կողմից, սակայն կարելի է հստակ պայմանավորվածություն ձեռք բերել, որ դրանով ռազմական բեռներ չեն տեղափոխվի Ռուսաստանից Հայաստան:
Այս ծրագրերը տնտեսապես իրոք շահավետը են ոչ միայան Հայաստանի և Վրաստանի համար, այլև տարածաշրջանային մյուս դերակատարների համար: Մեր պարագայում` ՀՀ-ն ավիացիոն փոխադրումներին այլընտրանք կդարձնի երկաթուղային հաղորդակցությունը, որն անհամեմատ ավելի էժան է, արդյունավետ և ապահով: Բացի այդ` Հայաստանն ի վերջո կդառնա կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Թվում է` Եվրասիական Տնտեսական գոտուն անդամակցելուց հետո այս հարցը կարող է քննարկման առարկա դառնալ փոքր-ինչ այլ լույսի ներքո, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկաթգծի շահագործումը բխում է նաև Ռուսաստանի շահերից:
Ի վերջո, կայուն տնտեսությունը տարածաշրջանում հիմք կդառնա նաև քաղաքական կայունացման համար: