Մարտի 6-ին Բաթումում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների գործարար համաժողով: Այս մասին մարտի 2-ին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Այս համաժողովի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիլրիկաշվիլիի հանդիպումը Թուրքիայի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների հետ (աղբյուրը՝ armenpress.am):