ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցն այսօր օրակարգային չէ. Օլանդ

10:07     3 մարտի, 2015

Ֆրանսիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակավորապես դադարեցնելու օգտին: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը:

«Ներկայումս Ֆրանսիան այն տեսակետի կողմնակիցն է, որ բոլոր այն պետություններին, որոնք ցանկություն կհայտնեն անդամակցել կառույցին, անհրաժեշտ է մերժել», - նշել է Օլանդը՝ պարզաբանելով, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցն այսօր օրակարգային չէ»:


© armedia.am