Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է

10:47     3 մարտի, 2015

1986 թվականից ի վեր աշխարհի գրեթե բոլոր երկրներում մարտի 3-ը նշվում է որպես Գրողների միջազգային օր: Այն հիմնվել է Միջազգային PEN ակումբի (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշմամբ: Այս մասին հայտնում է calend.ru-ն:

Ի դեպ, Միջազգային PEN ակումբը հիմնադրվել է 1921 թվականին, Լոնդոնում: Այն ստեղծելու գաղափարը պատկանում է անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթին, իսկ անվանումը անգլերեն երեք բառերի առաջին տառերից է կազմված՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպասաններ):  


© armedia.am