Հունաստանը հունիսին կհիասթափեցնի շատերին

13:55     3 մարտի, 2015

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երկուշաբթի հայտնել է, որ Հունաստանին հակաճգնաժամային երրորդ ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Յունկերն այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ Իսպանիայի էկոնոմիկայի նախարարը նշել էր, թե եվրագոտու երկրները քննարկում են Հունաստանի համար 30-50 միլիարդ եվրո արժողությամբ հակաճգնաժամային երրորդ ծրագիրը: Նախարարը նաև հայտնել էր, թե այն շատ ավելի ճկուն պայմաններ է նախատեսում Հունաստանի համար: 

Նշենք նաև, որ մինչ այդ Հունաստանի վարչապետ Ցիպրասը հայտարարել էր, որ ինքը պետք է հիասթափեցնի բոլոր նրանց, ովքեր սպասում են, թե Հունաստանը հունիսին երրորդ անգամ վերաֆինանսավորում է խնդրելու Եվրոպայից:


© armedia.am