Ղրղզստանը պատրաստ կլինի անդամակցել ԵԱՏՄ-ին մինչև մայիսի 9-ը

14:40     3 մարտի, 2015

Ղրղզստանը մինչև մայիսի 9-ըպատրաստ կլինի անդամակցել ԵԱՏՄ-ին:  Այս մասին հայտարարել է վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը` նշելով, որ դրանից հետո երկիրը կդառնա տվյալ ինտեգրացիոն միավորման լիարժեք անդամ, հաղորդում է easttime.ru-ն:

Ղրղզստանի վարչապետն ավելացրել է նաև, որ «բացասական երևույթներից հնարավոր է որոշակի սղաճ, սակայն այն այնքան էլ մեծ չի լինի: Ենթադրվում է, որ դրականն ավելի շատ կլինի: Մեր արտադրողների համար 170մլն մարդ ընդհանուր թվաքանակով շուկայի բացումը լավ հնարավորություն է հավաստագրել մեր արտադրանքը, որը մեզ մոտ արտադրվում է դեպի լայնածավալ շուկաներ դուրս գալու համար»:


© armedia.am